Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սամվել Բաբայանի կալանավորումը անհիմն է. ներկայացվել է վերաքննիչ բողոք

Սամվել Բաբայանի կալանավորումը անհիմն է. ներկայացվել է վերաքննիչ բողոք
31.03.2017 | 15:47

Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը բողոքարկել է իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:


«Վերաքննիչ դատարանին ներկայացրած իմ բողոքում ես պնդել եմ, որ Սամվել Բաբայանին կալանավորելու համար չկան հիմնավոր կասկածներ և առաջին ատյանի ընդունած որոշումը անհիմն է»՝ ասել է փաստաբանը: Նրա խոսքով՝ առայժմ հստակ չէ, թե Վերաքննիչ դատարանը երբ կքննի բողոքը, ըստ ընթացակարգի պահանջվում է տասնօրյա ժամկետ:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ